ՀԱԿ վարչությունը հաստատել է կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը

ՀԱԿ վարչությունը հաստատել է կուսակցության  հանձնաժողովների ղեկավար կազմերը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նիստի ընթացքում փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ 2013թ. ամառային նստաշրջանի, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրման շուրջ տեղի ունեցած քննարկումների, իսկ փոխնախագահ Արամ Մանուկյանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի հետ համատեղ Գյումրիում, Վանաձորում և Աբովյանում անցկացված երիտասարդական սեմինարների վերաբերյալ, հայտնում են ՀԱԿ գրասենյակից:

Վարչությունը հաստատել է կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը: Մասնավորապես,

Գագիկ Ջհանգիրյանին` իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Վահագն Խաչատրյանին` տնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ

Արման Մուսինյանին` տեղեկատվական-վերլուծական հանձնաժողովի նախագահ, Եվա Ադամյանին` քարտուղար

Վլադիմիր Կարապետյանին` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Ավետիս Ավագյանին` տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովի նախագահ, Նունե Վարտունուն` քարտուղար

Արշակ Բանուչյանին` կրթության, գիտության և մշակույթի հարցերի նախագահ, Սամվել Կարաբեկյանին`քարտուղար

Արեգ Գևորգյանին` հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև հանձնաժողովների կանոնակարգերը և գործառույթները, տարածքային ժողովներ անցկացնելու ժամանակացույցը և կուսակցության բյուջեի պարտադիր ծախսերը:

Կուսակցությունը վերջին քաղաքական իրադարձությունների առնչությամբ ընդունել է հայտարարություն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---