Հայկական խաչքարերի ավերում. ադրբեջանցի պատմաբանները փորձում են փոխել պատմությունը

PanARMENIAN.Net - Հին Ջուղայի(Նախիջեւան) հայկական գերեզմանատան ավերումը լրիվ հասկանալի է ադրբեջանցի պատմաբանների տեսանկյունից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության կոմիտեի ղեկավար Արտեմ Գրիգորյանը: Նրա խոսքերով, ներկայումս նրանք փորձում են փոխել պատմությունը եւ ապացուցել, որ մի քանի դարերի ընթացքում ադրբեջանցիների գրաված տարածքներում հայերը չեն բնակվել:



Ինչպես նշել է Արտեմ Գրիգորյանը, նյութական մշակույթի հետեւողական ավերումը վկայում է միայն ադրբեջանական ժողովրդի քաղաքակրթվածության մակարդակի մասին: «Հայերը երբեք չեն ավերել Հայաստանի տարածքում ապրած եւ ապրող այլ ժողովուրդների հուշարձանները: Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական կապեր, ուստի մենք կարող ենք ներազդել նրանց վրա միայն միջազգային կազմակերպությունների միջոցով: Ներկայումս մենք ստեղծում ենք տեղեկատվական բանկ Հին Ջուղայի վերաբերյալ, որպեսզի ներկայացնենք Եվրախորհրդարան: Խաչքարերը, հասկանալի է, չես փրկի, սակայն հնարավոր է փրկել այն ինչ մնացել է` եկեղեցիները` Նախիջեւանի տարածքում հայերի նախաբնիկության փաստը հաստատող մյուս վկայությունները»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---