Լիբիայում ցուցարարները պահանջում են լուծարել զինված կազմավորումները![]() 8 հուլիսի 2013 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ցուցարարները փողոց են դուրս եկել սպիտակ դրոշներով՝ պահանջելով լուծարել զինված կազմավորումները, որոնք շարունակում են գործել քաղաքացիական պատերազմից հետո, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Քաղաքում խնդիրների մեծ մասը կամավորականներն են հարուցում, որոնք պայքարում են իշխանության համար: Եղել են կողոպուտներ, քաղաքացիական անձանց սպանություններ առանց որևէ պատճառի»,-ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը: Կառավարությունը հավաստիացրել է, որ աշխատում է ՆԳՆ շենքի հանդեպ վերասհկողությունը վերականգնելու ուղղությամբ, որը հուլիսի 2-ին գրավել է ինչ-որ զինված կազմավորում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |