ԱՄՆ դաշնային դատավորները կմասնակցեն իրավաբանների համար Հայաստանում կազմակերպված ուսուցմանը

ԱՄՆ դաշնային դատավորները կմասնակցեն իրավաբանների համար Հայաստանում կազմակերպված ուսուցմանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-20-ը Հայաստանում կլինեն Վաշինգտոնի արևմտյան օկրուգի դաշնային դատավորներ Ռոբերտ Լասնիկը ու Ռիկարդո Մարտինեզը և նույն օկրուգի Մինչդատական ծառայությունների պատասխանատու Քոննի Սմիթը`մասնակցելու դատավորների, դատախազների և փաստաբանների համար կազմակերպված ուսուցմանը, որի ընթացքում կդիտարկվեն նախնական կալանքին/արձակմանը, վեճերի այլընտրանքային լուծումներին և դատական եզրակացությունների գրավոր շարադրանքի առանձնահատկություններին վերաբերող հարցեր, ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:

Ուսուցումը ֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից՝ Հայաստանում հաշվետվողականության ու իրավունքի գերակայության զարգացմանն ուղղված բարեփոխումներ իրականացնելու հանձնառության շրջանակում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---