Ունիվերսիադա. Ծանրորդ Սմբատ Մարգարյանը ավարտել է ելույթը 8-րդ տեղում![]() 8 հուլիսի 2013 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Կազանում անցնում է ամառային Ունիվերսիադան, որտեղ պայքարի մեջ են մտել նաև հայ մարզիկները: Մինչև 56 կգ քաշային կարգում Եվրոպայի արծաթե մրցանակակիր, Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը ավարտել է ելույթը 8-րդ տեղում: Երկամարտի արդյունքում հայ ծանրորդը բարձրացրել է 235 կգ: Ունիվերսիադայի չեմպիոն է դարձել չինացի Ջինգուն Հուն 264 կգ: Ունիվերսիադայի շրջանակներում ելույթ կունենան նաև 2011թ. Ունիվերսիադայի հաղթող և Եվրոպայի չեմպիոն Աղասի Աղասյանը (85 կգ) և Վարդան Դավթյանը (94 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |