Ունիվերսիադա. Բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանն ու Հենրիկ Մոքոյանը շարունակում են պայքարել մեդալների համար![]() 8 հուլիսի 2013 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Կազանում ընթացող Ունիվերսիադայում շարունակվում են մրցումները: Բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ) դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Առաջին մենամարտում նա հաղթել է Վիե Ժեն Չանգին (Թայպե), հետո՝ Դենիս Յուցկևիչին (Բելառուս): Քառորդ եզրափակչում Քիրաջյանի մրցակիցը կլինի Ազիզ Բեբիտովը (Թուրքմենստան), բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան հուլիսի 8-ին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հենրիկ Մոքոյանը (56 կգ) առաջին մենամարտում հաղթել է Բյունգվուկ Օհին (Հարավային Կորեա): Կիսաեզրափակչում հուլիսի 9-ին Մոքոյանը կհանդիպի Սերգեյ Վոդոպյանովի հետ (Ռուսաստան): Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) զիջել է Բելիկ Գալանովին (Ռուսաստան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |