Տարոն Մարգարյանը Ռիգայում մասնակցել է երգի և պարի ավանդական տոնի գլխավոր միջոցառմանը

Տարոն Մարգարյանը Ռիգայում մասնակցել է երգի և պարի ավանդական տոնի գլխավոր միջոցառմանը

PanARMENIAN.Net - Լատվիայի մայրաքաղաք Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել այս օրերին Ռիգայում անցկացվող երգի և պարի ավանդական տոնի գլխավոր միջոցառմանը:

Շնորհավորելով գործընկերոջը երգի և պարի տոնի կապակցությամբ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ իսկապես տպավորված է տոնի նկատմամբ բնակիչների հատուկ վերաբերմունքով և տոնական միջոցառումներին ակտիվ մասնակցությամբ: Տոնախմբությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր:

1873թ-ից սկիզբ առած տոնն ամենասպասվածներից է Ռիգայի բնակիչների և Լատվիայի մայրաքաղաքի հազարավոր հյուրերի համար: Ռիգայի «Մեժապարկ» հանգստյան գոտում կազմակերպված միջոցառմանը շուրջ 15 000 երգիչներ իրենց ելույթներով, հերթական անգամ փաստել են, որ յուրօրինակ այդ միջոցառումն իզուր չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես բանավոր և ոչնյութական մարդկային ժառանգության գլուխգործոց: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---