Էլմար Մամեդյարով. ԵԱՀԿ ՄԽ հանդիպումները պետք է ավելի հաճախակի լինեն![]() 8 հուլիսի 2013 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կոժարայի հետ: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, մամլո ասուլիսում Մամեդյարովը հայտարարել է, որ կողմերը առանձին և ընդլայնված կազմով հանդիպումներում քննարկել են Ադրբեջանի և ԵԱՀԿ համագործակցությանն առնչվող հարցեր, ղարաբաղյան կարգավորման ընթացիկ իրավիճակը, Հելսինկի+40 գործընթացը: Նախարարն ասել է, որ առաջիկայում մտադիր է ևս մեկ հանդիպում ունենալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հանդիպման ձևաչափը դեռ հայտնի չէ: Դա կամ հանդիպում կլինի համանախագահների հետ, կամ միջնորդները կփորձեն կազմակերպել նախարարների հանդիպում: «Մենք մտադիր ենք առաջ շարժվել, հիմք ընդունելով այն սկզբունքները, որոնք հրապարակել են համանախագահները և հաստատվել են համանախագահ երկրների կողմից G8 գագաթաժողովում» Կոժարայի հետ հանդիպմանը Մամեդյարովը կոչ է արել առավել ինստենսիվ դարձնել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը: Ըստ նրա, ՄԽ նիստերը պետք է ավելի հաճախ գումարվեն: «Ես խնդրել եմ ԵԱՀԿ նախագահող Ուկրաինային ավելի հախաճ անցկացնել հանդիպումենր Վիեննայում»,-ասել է նա;
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |