Լեոնիդ Կոժարա. Սառեցված հակամարտությունների կարգավորումն առաջնային է Ուկրաինայի համար![]() 8 հուլիսի 2013 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Սառեցված հակամարտությունների կարգավորումն առաջնային է Ուկրաինայի համար, որն այս տարի առավելագույն ջանքերը կգործադրի դրական դինամիկայի հասնելու համար: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան: Նա նշել է, որ Ուկրաինան կողմ է հումանիտար շփումների ակտիվացմանը սառեցված հակամարտությունների կողմերի միջև: Կոժարան նշել է, որ օրինակ կարող է ծառայել մերձդնեստրյան հակամարտությունը: «Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի ՀԿ-ները պետք է ավելի հաճախ շփվեն: Այդ շփման նպատակն է աջակցությունը հումանիտար աղետի մեղմացմանը»: Գործող նախագահը հայտարարել է, որ Ուկրաինան այս տարի կփորձի ակտիվացնել հակամարտությունների կարգավորման գործընթացները: «Մենք փորձում ենք ակտիվացնել բոլոր գործընթացները: Սակայն որպես գործող նախագահ մենք գործում ենք որոշակի հանրությունների շրջանակներում՝ այս դեպքում Ուկրաինան հանդես է գալիս 57 երկրների անունից: Ուստի մենք պետք է հաշվի առնենք այսպես կոչված «հավաքական միտքը»: Մենք նաև սատարում ենք արդեն գոյություն ունեցող մեխանիզմներին, հասնելու համար դրական դինամիկայի սառեցված հակամարտությունների կարգավորման հարցում», հայտնում է ԱՊԱ-ն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |