Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Կազանի Ունիվերսիադայում դուրս է եկել կիսաեզրափակիչ

Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Կազանի Ունիվերսիադայում դուրս է եկել կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Կազանի Ունիվերսիադայում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Նա հանդես է գալիս մինչև 52 կգ քաշային կարգում և ներկայացնում է Ռուսաստանը:

Միշա Ալոյանը քառորդ եզրափակչում վստահորեն հաղթել է թուրքմեն Զարիպ Ջումաևին և եզրափակիչ դուրս գալու համար նա հուլիսի 9-ին կհանդիպի մոլդավացի Ալեքսանդր Ռիսկանի հետ, որը պարտության է մատնել կորեացի Չո Սենգդոնին՝ 3:0:

Մեդալների համար պայքարում են 36 երկրների ներկայացուցիչներ: Հաղթողները հայտնի կդառնան հուլիսի 10-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---