Թուրքիան պատրաստվում է հայերին վերադարձնել Կիպրոսում գտնվող Մակարավանքը21 փետրվարի 2006 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստվում է հայերին վերադարձնել չճանաչված Հյուսիսային Կիպրոս Թուրքական Հանրապետության տարածքում գտնվող V դարում հիմնադրվածՄակարավանքը: Կիպրոսի պատմական արժեքների եւ թանգարանների վարչությունը 1997թ. վանքը վարձակալության է հանձնել 49 տարի ժամկետով թուրք գործարար Դերվիշ Ուլուզ Սյոլմեզլերին, որը հայտարարել է.«Վարչությունը չեղյալ է հայտարարել վարձակալության մասին համաձայնագիրը: Կարծում եմ, որ Մակարավանքը եւս այն հուշարձանների շարքում է , որոնք պետք է վերադարձվեն Հարավային Կիպրոսին: Ես, իհարկե, դիմեցի դատարան: Սակայն նույնիսկ եթե հաղթեմ, դժվար այն ինձ վերադարձնեն: Հյուսիսային Կիպրոսի թուրքական կառավարությունը որոշել է վանքը վերադարձնել պատմական տերերին` հայերին», հայտնում է հայկական «Ակոս» թերթը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |