Իգոր Կորման. Գրիգորիուն վնաս հասցրեց Մոլդովայի հեղինակությանը![]() 8 հուլիսի 2013 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն, որն աչքի ընկավ իր սկանդալային ելույթով ՀՀ ԱԺ-ում, կարող է զրկվել պատգամավորների աջակցությունից: Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Կորմանը այսօր հայտարարել է, որ Գրիգորիուն վնաս է հասցրել Մոլդովայի հեղինակությանը և որ նրան պետք է լսի մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովը: «Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հայտարարություններ, որոնք վնասում են Մոլդովայի իմիջին: Սա լուրջ սխալ էր: Նման բան չպետք է պատահեր: Ստեղծավծ իրավիճակում նորմալ կլիներ, եթե մարդու իրավունքների հանձնաժողովը հրավիրեր այդ տիկնոջը: Դա հանձանժողովի իրավասությունն է և նա պետք է հայտնի իր կարծիքը»,-ասել է խոսնակը: Մինչդեռ հայ համայնքը պահանջում է պատգամավորներից ետ կանչել խորհրդարանական փաստաբանի մանդատը: Երևանում կայացած համաեվրոպական խորհրդաժողովին Գրիգորիուն հայտարարել է, թե «Հայաստանը օկուպացիայի է ենթարկել Ադրբեջանի տարածքի մի մասը», հայտնում է PUBLIKA.MD-ին: Աուրելիա Գրիգորիուի մանդատը սպառվում է երեք ամիսց:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |