Քաղաքագետ. Մաքսային միությանը միանալու հեռանկարներ Հայաստանը չունի. առաջարկ չի եղել![]() 8 հուլիսի 2013 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանն իրականում կանգնած չէ Եվրամիությանը կամ Եվրասիական միությանը միանալու ընտրության առաջ և այդ կառույցներից մեկին միանալու որևէ հեռանկար այս պահին չունի: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող է համագործակցել այդ կառույցների հետ, ինչի փորձը արվում է: Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայանգրի բանակցություներին ու Մաքսային միության հետ հնարավոր համագործակցությանը: Նա նշեց, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները վատ ընթացք չունեն և 50%-ից ավելի հավանական է, որ Վիլնյուսում` Արևելյան համագործակցության գագաթաժողովին, փաստաթուղթը կնախաստորագրվի: Նա նշեց, որ սրանով կդրվի գործընթացի սկիզբը: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը միանալու հեռանկարներին, ապա, ըստ քաղաքագետի, դրանք գոյություն չունեն, քանի որ Հայաստանին ոչ մի երկիր չի առաջարկել անդամակցել այդ կառույցին: Իսկանդարյանը նշեց, որ այս պահին մշակվում են ոչ թե Մաքսային միության ներսում, այլ կառույցի հետ համագործակցության ձևեր: ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |