«Ոսկե Ծիրան» և «Տոլմայի» փառատոնները միասին ներկայացնում են ազգային հյուրասիրությունը![]() 8 հուլիսի 2013 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Այս տարի «Տոլմայի» համահայկական 3-րդ փառատոնի ժամանակ երկար անակնկալ է սպասվում` ամենաերկար տոլման է ցուցադրվելու: Փառատոնը կազմակերպող Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր ասուլիսի ժամանակ նշեց, որ փառատոնի բացման արարողությունն էլ նախորդ տարիներից տարբեր է լինելու: «Այս տարի մենք դիմեցինք «Ոսկե ծիրանին», և ուրախ եմ, որ հենց առաջին տարին դիմելով, կազմակերպիչները համաձայնեցին իրենց հյուրերին ներգրավել «Տոլմայի» փառատոնում», - ասաց Մամուլյանը, իսկ «Ոսկե Ծիրանի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանն ավելացրեց, որ այս գործակցությունը կարևոր է, որովհետև փառատոնների ժամանակ նաև ազգային հյուրասիրությունն է ուշադրության կենտրոնում լինում: Տոլմայի 60 –ից ավելի տեսակն, «լավագույն համ», «լավագույն տեսք», «լավագույն մտահղացում», «լավագույն սկսնակ խոհարար» և «հանդիսատեսի համակրանք» անվանակարգեր. Մամուլյանի խոսքով «Տոլմայի» փառատոնի կազմակերպիչները ձեռք բերածով չեն բավարարվում և ամեն տարի փառատոնը զարմացնելու նոր ձևեր է գտնելու: Փառատոնը կանցկացվի հուլիսի 10-ին, Սարդարապատի հուշահամալիրում: Այս տարի տոլման անվճար չի լինելու` վաճառվելու է, բայց մատչելի գնով: Հասույթը տրամադրվելու է Արմավիրի մարզի կարիքավոր դպրոցներից մեկին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |