Microsoft-ը կփակի հեռուստացույցի միջոցով Ինտերնետ դուրս գալու ծառայությունը![]() 8 հուլիսի 2013 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Microsoft կորպորացիան հայտարարել է, որ փակում է MSN TV հեռուստացույցի միջոցով Ինտերնետ դուրս գալու ծառայությունը: Հեռուստացույցը ձեռք էր բերվել 425 մլն դոլարով 1997թ., ասվում է ծառայության կայքում: WebTV ծառայությունը, որը հետո վերանվանվեց MSN TV, ստեղծվել է 1996 թվականին: Չնայած, որ կորպորացիան որոշել է փակել MSN TV-ն, այնուամենայնիվ հեռուստացույցի միջոցով ինտերնետ հասանելիության ապահովումը գերակա է մնում արտադրողների շրջանում: Այսպես կոչված Smart TV՝ «խելացի» հեռուստացույցները, որոնք ինտերնետ մուտք գործելու հնարավորութուն ունեն, արտադրում են LG, Samsung, Philips ընկերությունները, հայտնում է «Փրայմ» գործակալությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |