Սոմալիի նախագահի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել![]() 8 հուլիսի 2013 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամեդի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Ինչպես հայտնում է ԲԻ-բի-սին, դա տեղի է ունեցել ինքնաթիռի թևի բռնկման պատճառով: Ըստ նախագահի պաշտոնական ներկայացուցչի, օդաչուն շրջադարձի է տարել ինքնաթիռը, որը Մոգադիշոյից մեկնում էր Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբա, թռիչքից 30 րոպե անց: Վայրէջքի ժամանակ վնասվել է շասին: Նախագահը չի տուժել: Պատահարի մասին առաջին հաղորդագրություններից մեկը հայտնվեց ծայրահեղական «Ալ Շաբաբ» կազմակերպության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: Սակայն, չէր ասվում, արդյոք դա նրանց հարձակման հետևանք է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |