Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Համաշխարհային օփենի առաջատարների թվում է![]() 8 հուլիսի 2013 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում անցկացվող Համաշխարհային օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6 միավոր և յոթ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանն ունի 4 միավոր, հաղորդում է armchess.am-ը: Իսկ միջազգային վարպետ Միքայել Հակոբովը (Ֆինլանդիա) Էստոնիայի Վիլյանդի քաղաքում անցկացված Իլմար Ռաուդի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Նա 1-2-րդ տեղերն է բաժանել միջազգային վարպետ Վլադիսլավ Կովալյովի (Բելառուս) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստնին շնորհվել է երկրորդ մրցանակը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |