Խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կարող են անցկացվել առաջիկա 6 ամսում

Խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կարող են անցկացվել առաջիկա 6 ամսում

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կարող են անցկացվել առաջիկա 6 ամսում: Այդ մասին ասվում է պետության գլխավոր ղեկավար Ադլի Մանսուրի հռչակագրում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Փաստաթղթում ասվում է, որ ընտրությունների անցկացումը կախված կլինի գործող սահմանադրության ուղղումների ընդունումից, որոնք պետք է հաստատվեն հանրաքվեի ընթացքում: Խորհրդարանական ընտրություններին կհաջորդեն նախագահական ընտրությունները:

Սահմանադրական ուղղումների վերաբերյալ հանրաքվեի կազմակերպման համար Մանսուրը հատկացրել է 4,5 ամիս: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ կարող է դառնալ ֆինանսների նախկին նախարար Սամիր Ռադվանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---