ՃՏՊ Ռուբինյանց փողոցում

ՃՏՊ Ռուբինյանց փողոցում

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ռուբինյանց փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում անհայտ մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Իսուզու» մակնիշի AA020 պետհամարանիշով մոտոցիկլին և դիմել փախուստի, ինչի հետևանքով մոտոցիկլի վարորդ՝ 1983 թ. ծնված Դ. Դաուդը (Սիրիայի հանրապետության քաղաքացի) ստացել է ոտքի վնասվածք:

ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---