Ձյուդոիստ Գրիգոր Իվանյանը Ունիվերսիադայում ելույթ կունենա հուլիսի 10-ին

Ձյուդոիստ Գրիգոր Իվանյանը Ունիվերսիադայում ելույթ կունենա հուլիսի 10-ին

PanARMENIAN.Net - Հայ ձյուդոիստներն անհաջող են մեկնարկել Համաշխարհային ուսանողական խաղերում, որոնք ընթանում են Կազանում: Հայաստանի չորս ներկայացուցիչներից երեքն արդեն պարտություն են կրել:

Դավիթ Ղազարյանը (66 կգ) առաջին իսկ մենամարտում պարտություն է կրել ճապոնացի մրցակցից, իսկ Անդրանիկ Չափարյանը (74 կգ) նախ հաղթել է սերբ ձյուդոիստին, ապա պարտվել է հունգարացի մարզիկից: Ավելի վաղ պայքարը լքել էր Հակոբ Առաքելյանը (100 կգ):

Հայաստանի վերջին ներկայացուցիչը Գրիգոր Իվանյանն է (60 կգ), որը տատամի դուրս կգա հուլիսի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---