Մոլդովացի օմբուդսմենը չի պատրաստվում հայերից ներողություն խնդրել 9 հուլիսի 2013 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելյա Գրիգորիուն չի պատրաստվում ներողություն խնդրել հայերից` օրերս ՀՀ Ազգային ժողովում Հայաստանը «ագրեսոր երկիր» անվանելու համար: Այս մասին նա երեկ հայտարարել է Քիշնևում մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ Գրիգորիուի, Երևանում խորհրդաժողովի ժամանակ նա արտահայտել է մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը: «Իմ հայտարարության համար չեմ ափսոսում ու չեմ պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել, քանի որ ոչ մեկին չեմ վիրավորել»,-հայտարարել է փաստաբանը` հավելելով, որ չէր սպասում, որ իր ելույթին նման արձագանք կլինի: «Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակն էր մեղավոր, այդ սկանդալը նա է հրահարել»,- նշել է Գրիգորիուն: Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Հայաստանի խորհրդարանում անցկացվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հանդես է եկել հակահայկական ելույթով` Հայաստանին անվանելով «ագրեսոր երկիր»: Նա նաև նշել էր, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Նրա հայատարարությանն արձագանքել էին ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Լիտվայի օմբուդսմենը: Հերմինե Նաղդալյանը հորդորել էր չօգտագործել խորհրդաժողովը և Հայաստանի խորհրդարանի ամբիոնը սուտ տեղեկատվություն տարածելու համար. «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |