Հայաստան է ժամանում Շտեֆան Ֆյուլեն

Հայաստան է ժամանում Շտեֆան Ֆյուլեն

PanARMENIAN.Net - Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 9-ի երեկոյան կժամանի Երևան: Այցի շրջանակներում նա կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպումներ կլինեն նաև քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի նպատակն է գնահատել Հայաստանի հաջողությունները նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովից առաջ: Երևանից Շտեֆան Ֆյուլեն կմեկնի Թբիլիսի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---