Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի 14-րդ համագումարը նոր կանոնադրություն է ընդունել

Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի 14-րդ համագումարը նոր կանոնադրություն է ընդունել

PanARMENIAN.Net - Նախօրեին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում իր աշխատանքներն է ավարտել Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) 14-րդ համագումարը: Համագումարի ընթացքում ընդունվել է ԵԵԿ նոր կանոնադրությունը, անդրադարձ է կատարվել Եվրոպայում ֆինանսական ճգնաժամին, Եվրոպական սոցիալական խառտիային, Մերձավոր Արևելքում` հատկապես Սիրիայում և Եգիպտոսում տիրող իրավիճակին, ինչպես նաև Թուրքիայում և Հյուսիսային Կիպրոսում կրոնական ազատությունների հիմնախնդիրներին:

Համագումարն ընտրել է Եվրոապական Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմինը, որի կազմում որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ ընտրվել է Տավուշի թեմի առաջնորդ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Ժողովի ընթացքում Հայ Եկեղեցու պատվիրակները մասնակցել են զանազան հանձնախմբերի աշխատանքներին: Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը հինգերորդ աշխատանքային խումբն է համակարգել, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հասարակական հարցերի հանձնախմբում է եղել, Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանն ընդգծրկված էր համագումարի պատգամը նախապատրաստող հանձնախմբում, իսկ Մարիաննա Ապրեսյանը` թեկնածուներ առաջադրող հանձնախմբում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---