ԵՄ անդամակցելու Հայաստանի հեռանկարները պետք է դիտարկել մոտակա 10-15 տարվա կտրվածքով

PanARMENIAN.Net - Հայաստանի Եվրամիությանն անդամակցության ժամկետը հանդիսանում է «քաղաքական ամբիցիաների» խնդիր, այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը:Ելույթ ունենալով «Հայաստանի եվրոպական հեռանկարները» խորագրով կլոր սեղանին` Արտաշես Թումանյանն այսօր ասել է, որ ԵՄ անդամակցելու Հայաստանի հեռանկարները պետք է դիտարկել մոտակա 10-15 տարվա կտրվածքով: Ըստ նրա` «եվրոպական ինտեգրման քաղաքականությունը արժեք չի ունենա, եթե չպսակվի Հայաստանի ԵՄ անդամակցությամբ»:«Այդ նպատակին հասնելը պետք է լինի պետության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը», - հայտարարել է Արտաշես Թումանյանը: Իր հերթին, Հայաստանի ԱԳ նախարարի խորհրդական Աշոտ Ոսկանյանը ասել է. «Հայաստանը Եվրոպա չէ, եւ չի էլ ուզում դառնալ»:Նա նշել է, որ «եթե դիտարկենք երկիրը որպես համակարգ, ապա այն նորացման կարիք ունի` եվրոպական նորմերին համապատասպանելու համար. հենց դրանով էլ մենք զբաղվում ենք»: Միեւնույն ժամանակ, նշել է ԱԳ նախարարի խորհրդականը, Հայաստանի կենցաղային կյանքը կտրուկ տարբերվում է եվրոպականից: «Կենցաղային կյանքը ներառում է մշակութային ավանդույթները, հասարակական կարգը եւ անհատականությունը, եւ այդ բոլոր բաղադրիչներով Հայաստանը լրջորեն տարբերվում է Եվրոպայից», - ասել է Աշոտ Ոսկանյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---