Ունիվերսիադայում Հայաստանին առաջին մեդալը բերեց բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը

Ունիվերսիադայում Հայաստանին առաջին մեդալը բերեց բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը (56կգ) Կազանում ընթացող ուսանողական խաղերի կիսաեզրափակչում պարտություն կրեց Սերգեյ Վոդոպյանովից (Ռուսաստան): Այդպիսով, Հայաստանի ներկայացուցիչը նվաճեց բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակչում ռուս բռնցքամարտիկը հաղթանակի հասավ 3:0 հաշվով: Մոքոյանի մեդալը առաջինն է Հայաստանի հավաքականի համար: Մինչ կիսաեզրափակիչը Մոքոյանը հաղթել էր Բյունգվուկ Օհին (Հարավային Կորեա):

Այսօր հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգա նաև Արթուր Քիրաջյանը (64կգ), կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Դմիտրի Գալագոտը (Մոլդովա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---