Ա. Այվազյան. ԼՂՀ ղեկավարը ճիշտ է, երբ խոսում է Բաքվի հետ բանակցությունների դադարեցման անհրաժեշտության մասին22 փետրվարի 2006 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ամբողջությամբ ճիշտ է, երբ ասում է, որ Հայաստանը պետք է դուրս գա Ադրբեջանի հետ տարվող բանակցային գործընթացից: Այդպիսի կարծիք է հայտնել «Համահայկական միություն» ՀԿ տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը PanARMENIAN.Net թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ: «Ես լիովին համաձայն եմ ԼՂՀ նախագահի հետ: Հայաստանը պետք է դուրս գար բանակցային գործընթացից դեռ Բուդապեշտում հայազգի սպայի սպանությունից հետո, եւ արդեն առավել եւս Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ավերումից հետո»,- ասեց նա: Ա. Այվազյանի խոսքերի համաձայն, հայկական կողմը պետք է ընդգրկի վերը նշված բոլոր դեպքերը համաձայնագրի մեջ: «Դրանք բոլորը հայտնի դիվանագիտական գործելաձեւեր են. հրաժարվել մասնակցությունից, որպեսզի հետագայում վերադառնալ նոր առաջարկներով: Չի կարելի միշտ գտնվել նույն դիրքերում»,- գտնում է Այվազյանը:Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ: «Քանի դեռ Հայաստանը խոսում է Ադրբեջանի հետ առանց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանը չի համաձայնի բանակցել Ղարաբաղի հետ : Բնական է, որ Ադրբեջանը շահագրգռված է բանակցել միայն Հայաստանի հետ, որովհետեւ լավ քարոզչական էֆեկտ ունեն այդ ֆորմատից` հեշտ է ապացուցել, որ Հայաստանը ագրեսոր է, գրավել է Ադրբեջանի տարածքները: Ես մի բանաձեւ ունեմ. երբ Ադրբեջանը խոսում է միայն Հայաստանի հետ` զբաղվում է պրոպագանդայով: Իսկ երբ սկսի խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, ինձ համար ազդանշան կլինի, որ Ադրբեջանը փորձում է հարցը կարգավորել», -համոզված է Արկադի Ղուկասյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |