Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Ունիվերսիադայում կպայքարի ոսկե մեդալի համար

Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Ունիվերսիադայում կպայքարի ոսկե մեդալի համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի Միշա Ալոյանը (52 կգ) հաղթել է Կազանում ընթացող Ունիվերսիադայի բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակչում և կշարունակի պայքարը ոսկե մեդալի համար: Նա վստահորեն հաղթել է մոլդավացի Ալեքսանդր Ռիսկանին: Եզրափակչում Ալոյանը կհանդիպի մոնղոլ Էնհդելգեր Հարհուի հետ, որը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժասուրբեկ Լատիպովին 2:0 հաշվով:

Բռնցքամարտիկների վճռորոշ հանդիպումները, որտեղ կխաղարկվի մեդալների 10 հավաքածու, կկայանան չորեքշաբթի: Ունիվերսիադան կավարտվի հուլիսի 17-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---