ՌԴ-ում քննարկվելիք օրինագիծը հնարավոր է վերաբերի նաև Հայոց ցեղասպանության ժխտման անթույլատրելիությանը![]() 9 հուլիսի 2013 - 19:21 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետական Դումայում տեղի է ունեցել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետական Դումայի համանուն խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հանդիպումը: Նրանք քննարկել են 2013 թ. առաջին կիսամյակի համագործակցության արդյունքները և նախանշել մինչև տարվա վերջ համատեղ գործունեության առաջնահերթությունները: Անդրադառնալով Պետական Դումայի աշնանային նստաշրջանին, ուր քննարկվելու է նաև «Նացիզմի վերածնման գործողությունների, նացիստական հանցագործների և նրանց աջակիցների հերոսացման, Հոլոքոստի ժխտման անթույլատրելիության մասին» օրինագիծը, Յուրի Նավոյանն առաջարկել է դրանում ներառել նաև նացիստների կողմից սլավոնական բնակչության ոչնչացման և Հայերի ցեղասպանության` իբրև մարդկության դեմ հանցագործության, մասին դրույթներ: Նա ավելացրել է, որ Հայոց ցեղասպանությունը նույնպես, ինչպես և Հոլոքոստը, Ռուսաստանի պատմության մաս է կազմում և ՌԴ-ն 1995 թ. օրենսդրական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Վլադիմիր Ժիրինովսկին համաձայնել է առաջարկության հետ և պատրաստակամություն հայտնեց պաշտպանելու այդ նախաձեռնությունը հիշյալ օրինագծի քննարկման համապատասխան փուլերում: Նշվել է, որ այդ հարցը հատուկ նշանակություն է ստանում Հայերի ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանների իրավիճակի վերաբերյալ: «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավարը ներկայացրել է Արցախում ընթացող հաջող պետականաշինության ընթացքը և արցախցիների` հարևանների հետ առկա հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկությունը: Նա ընդգծեց, որ այս տարի լրանում է Արցախյան շարժման 25-ամյակը և շուտով կլրանա ԼՂՀ հռչակման հերթական տարելիցը: Ժիրինովսկին իր զորակցությունն է հայտնել արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացմանը և նրա խաղաղ ձգտումներին: Ժիրինովսկու կարծիքով` ժողովուրդների իրավունքի հարգումը և առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը հանդիսանում են տարածաշրջանի կայունության և բարեկեցության գրավականը: Զրուցակիցները քննարկել են ՌԴ առաջիկա տեղական ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր, որոնք տեղի են ունենալու միասնական քվեարկության օրը` սեպտեմբերի 8-ին: Ժիրինովսկին ներկայացրել է իր գլխավորած կուսակցության դիրքորոշումը այդ ընտրություններում և Ռուսաստանի մի շարք տարածաշրջանների ղեկավարների պաշտոնում թեկնածուների առաջադրման ընթացքը: Երկուստեք ընդգծվել է այս ընտրությունների դերը Ռուսաստանի քաղաքական զարգացման գործում, ինչպես նաև կարևորվել հասարակություան ակտիվ մասնակցությունը ընտրական գործընթացներում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |