Երեւանում չեն մեկնաբանում Ղարաբաղյան հարցով Քոչարյան-Պուտին հանդիպման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը չմեկնաբանեց ղարաբաղյան կարգավորման հարցով Քոչարյան-Պուտին հանդիպման հնարավորությունը: «Պաշտոնական հրավերն ստանալուն պես, մամլո ծառայությունը կտա մեկնաբանություններ: Իսկ այժմ մենք ոչինչ չենք կարող ասել»,- հայտարարել է նա PanARMENIAN.Net ին: Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի` Վ. Պուտինի հրավերի ընդունմանը, Սողոմոնյանը ասել է, որ «չի կարող այժմ կանխատեսել եւ մեկնաբանել, քանի որ խոսքը գնում է ընդամենը Ռուսաստանի նախագահի մտադրությունների մասին»:



Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում հայտարել է, որ պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանին հրավիրել Մոսկվա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդատվությունների: Ինչպես հայտարարել է Վ. Պուտինը, ինքը խոստացել է Ադրբեջանի նախագահին, որ ռուսական կողմը հանդես կգա հավելյալ խորհրդատվություններ անցկացնելու նախաձեռնությամբ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---