Հյուսիսային շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում. Կարկուտի հավանականություն կա

Հյուսիսային շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում. Կարկուտի հավանականություն կա

PanARMENIAN.Net - Հանրապետության հյուսիսային շրջաններում այսօր կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար հնարավոր է անձրև և ամպրոպ, նաև քամու ուժգնացում՝ պոռթկումներով մինչև 20-22մ/վրկ արագությամբ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Իսկ հարավային կեսում կդիտվի պարզ եղանակ, տեղումներ չեն սպասվում: Տաթևում առանց տեղումների, արևային և ջերմ եղանակ է սպասվում, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կմնա: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ:

Ռադիոակտիվությունը՝ 15 մկՌ/ժ է, մթնոլորտային ճնշումը՝ 671 մմ, օդի հարաբերական խոնավությունը՝ 31 %, գեոմագնիսական դաշտը՝ կայուն է, հայտնում է Հայպետհիդրոմետը:

Երևանում օրվա մեծ մասը կդիտվի պարզ արևային եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածության ավելացում և սաստիկ քամի՝ 13-15մ/վրկ արագությամբ: Գիշերը՝ +14+16, ցերեկը +33+35, երեկոյան +24+26:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---