Չնայած պարտությանը, «Շիրակը» դուրս է եկել ՉԼ որակավորման 2-րդ փուլ![]() 10 հուլիսի 2013 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի «Շիրակը» համալրել է Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլ անցած թիմերի շարքը: Պատասխան խաղում «Շիրակը» 0:1 հաշվով զիջել է Սան-Մարինոյի «Տրե Պենե» ակումբին, սակայն դուրս է եկել հաջորդ փուլ, քանի որ առաջին խաղում առավելության է հասել 3:0 հաշվով: ՉԼ որակավորման 2-րդ փուլում հայկական ակումբի մրցակիցն է լինելու Բելգրադի «Պարտիզանը»: Այդ փուլի հանդիպումները կայանալու են հուլիսի 16-17-ին և 23-24-ին: Հաղթողները ելույթ են ունենալու 3-րդ փուլում, իսկ խմբային փուլ դուրս գալու համար պետք է հաղթահարվի նաև փլեյ-օֆֆը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |