Բոստոնում սկսվում են առաջին դատական լսումները Ջոհար Ցարնաևի գործով

Բոստոնում սկսվում են առաջին դատական լսումները Ջոհար Ցարնաևի գործով

PanARMENIAN.Net - Այսօր Բոստոնում սկսվում են առաջին դատական լսումները Ջոհար Ցարնաևի գործով, որին մեղադրում են Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության կազմակերպման մեջ ընթացիկ տարվա ապրիլի 15-ին: Պայթյունների հետևանքով, որոնք որոտացին եզրագծի մոտ, երեք մարդ զոհվեց և շուրջ 260-ը վիրավորվեցին: ԱՄՆ դաշնային իշխանությունները մեղադրանք են ներկայացրել Ցարնաևին 30 կետով, այդ թվում «զանգվածային ոչնչացման զենքի կիրառման, այն է՝ ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառման համար»:

Նրան սպառնում է ցմահ բանտարկություն կամ մահապատիժ: Ըստ ԶԼՄ-ների, լսումներին ներկա կգտնվեն տուժածներից շատերն ու զոհվածների հարազատները, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---