Ուլի Վեգներ. Եթե Աբրահամն ուզում է վերադարձնել չեմպիոնի գոտին, ապա պետք է հաղթի![]() 10 հուլիսի 2013 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը վստահ է, որ շուտով ևս մեկ անգամ կդառնա աշխարհի չեմպիոն: Սակայն, մինչ չեմպիոնական մենամարտը նա պետք է հանդիպի Վիլբեֆորսե Շիխեպոյի (Նամիբիա) հետ: Բռնցքամարտիկների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 24-ին գերմանական Շվերինում: «Ես գիտեմ, որ պետք է առաջ նայել և ջանասիրաբար մարզվել: Շիխեպոն շատ անհարմար մրցակից է և մենամարտի ժամանակ կարող է փոխել մարտավարությունը»,-ասել է Աբրահամը: Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն էլ շեշտել է, որ Շիխեպոն Աբրահամի հետ մենամարտում բարձր մոտիվացիա կունենա: «Նա ֆիզիկապես ուժեղ և դժվար բռնցքամարտիկ է: Սակայն, եթե Արթուրը ցանկանում է վերադարձնել չեմպիոնական գոտին, ապա պետք է հաղթի Շիխեպոյին օգոստոսի 24-ին»,-Վեգների խոսքն է մեջբերել boxingscene.com-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |