Ռուսաստանը ներկայացնող ձյուդոիստ Արսեն Գալստյանը Ունիվերսիադայում գրավել է երկրորդ տեղը

Ռուսաստանը ներկայացնող ձյուդոիստ Արսեն Գալստյանը Ունիվերսիադայում գրավել է երկրորդ տեղը

PanARMENIAN.Net - Ձյուդոիստ, Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, Կազանի Ունիվերսիադայում նվաճել է արծաթե մեդալ:

Մինչև 60 կգ քաշային կարգի եզրափակչում Գալստյանը զիջել է ճապոնացի Սինձի Կիդոյին:

Այս քաշային կարգում հանդես էր գալիս նաև Հայաստանը ներկայացուցիչ Գրիգոր Իվանյանը, սակայն նա առաջին իսկ մենամարտում պարտություն է կրել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---