Ավիացիայի և երկաթգծի ոլորտում մասնագիտացած իտալական ընկերությունը Հայաստանում ներդրումային ծրագրեր կիրականացնի![]() 10 հուլիսի 2013 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական «Տոտո» հոլդինգի և «Սուարդի Իտալիա» ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Տոտո» հոլդինգի փոխնախագահ Պաոլո Դոիսինին վարչապետին է ներկայացրել իր ղեկավարած ընկերության գործունեության ուղղությունները: Նա, մասնավորապես, նշել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է ճանապարհաշինության, էներգետիկայի, ավիացիայի և երկաթգծի ոլորտներում ու հետաքրքրված է հիշյալ ուղղություններով Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում: Կառավարության ղեկավարը ողջունել է «Տոտո» հոլդինգի` մեր երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարարին մանրամասն տեղեկատվություն տրամադրել վերոնշյալ բնագավառներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև հանդիպումներ կազմակերպել այդ ոլորտների ներկայացուցիչների հետ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |