Ալանդական մոդելը հանդիսանում է ղարաբաղյան հարցի կարգավորման փաթեթային տարբերակի նմանակ23 փետրվարի 2006 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ալանդական մոդելը նոր չէ. այն մի շարք փոփոխութոյւններով ներկայացվել էր դեռ 1996-1997թթ., երբ դիտարկվում էին կարգավորման փաթեթային եւ փուլային տարբերակները: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, այդ նախագծում կան կետեր, որ կարող են քննարկվել: Հիմնկան կետերի շարքում Գրիգորյանը նշեց կղզու խորհրդարանի իրավունքը ներքին հարցերի շուրջ որոշումներ ընդունել, ինչպես նաեւ հաստատել բյուջեն: Խորհրդարանի իրավական գերակայությունը հաստատաված է հետեւյալ բնագավառների նկատմամբ. կրթություն, մշակույթ, առողջապահություն, տրանսպորտ, քաղաքային տնտեսություն, ոստիկանություն, փոստային ծառայություններ, էլեկտրոնային ԶԼՄ-ներ: Այդ բնագավառներում Ալանդյան կղզիները ունեն ինքնիշխան պետության իրավունքներ: «Ալանդցիները իրավունք ունեն հրաժարվել ֆինական բանակում ծառայելուց եւ այդ հանգամանքը շատ կարեւոր է: Այդ ուղղությամբ տարվող բանակցությունների դեպքում ԼՂՀ քաղաքացները եւս կունենան այդ իրավունքը»,- նշել է նա:Նաեւ քաղաքագետը անհրաժեշտ է համարում ապառազմականացումը: «Կղզիների տարածքում արգելված է ռազմակայանների եւ ռազմական կառույցների տեղակայումը: Բոլոր այս կետերով կարել է բանակցել: Ղարաբաղյան հակամարտության հետ զուգահեռներ կարելի է տանել. ալանդական մոդելը հանդիսնում է փաթեթայիան կարագավորման տարբերակի նմանակ»,- ընդգծել է Ստեփան Գրիգորյանը: Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ալանդական մոդելը առաջարկել է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Էլդար Ջահանգիրովը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր |