«Բորուսիայի» կազմում Մխիթարյանն առաջին իսկ խաղում գոլի հեղինակ է դարձել (վիդեո)

«Բորուսիայի» կազմում Մխիթարյանն առաջին իսկ խաղում գոլի հեղինակ է դարձել

PanARMENIAN.Net - Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում իր առաջին իսկ խաղում գոլի հեղինակ է դարձել:

Ընկերական հանդիպման ժամանակ «Բորուսիան» 3:1 հաշվով առավելության է հասել «Բազելի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դաշտում անցկացրել է մեկ խաղակես և աչքի է ընկել 26-րդ րոպեին:

Մխիթարյանը գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2017 թվականը, իսկ տրանսֆերը կազմել է 27,5 միլիոն եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---