Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման մեկ մոդել ունի. ղարաբաղյան

PanARMENIAN.Net - Հակամարտությունների կարգավորման համար չկա համապարփակ մոդել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորման մեկ մոդել ունի. ղարաբաղյան: Մնացած բոլորը իրենցիծ գոյություն ունեցող իրողության նենգափոխություն են ներկայացնում, որ ձեւավորվել են տարածաշրջանում վերջին 18 տարիների ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմի` ալանդական մոդելով հակամարտության կարգավորմանը վերադառնալու փորձերը անիրականանալի են: «ԼՂՀ համար ընդունելի չէ նույնիսկ Կոսովոի տարբերակը, որը, ի դեպ, դեռ գոյություն չունի: Այն ինչը այժմ քննարկվում է Վիեննայում, ընդամենը հիմնական սկզբունքներն են, որոնք մենք սկսել ենք քննարկել բանակցություններին ավելի քան տաս տարի առաջ: Այժմ շուտ է եւ անտեղի է ինչ-որ բան ասել անուղղակի տարբերակի վերաբերյալ»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---