Վանի Սբ Բարդուղոմեոսի վանքը կրկին կբացվի այցելությունների համար![]() 11 հուլիսի 2013 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Վանում գտնվող հայկական Սբ Բարդուղոմեոսի վանքը կրկին կբացվի այցելուների համար: Ինչպես գրում է Radikal-ը, վանական համալիրը երկար ժամանակ փակ էր հարևանությամբ գտնվող զինվորական զորամասերի համար: Զինվորականները տեղակայված էին այդտեղ քրդերի պատճառով, սակայն 2012թ. հոկտեմբերից արդեն զորամասը տեղափոխվել է և վանքին արդեն կարելի է մոտենալ: Սբ Բարդուղոմեոսի վանքը կառուցվել է 13 կամ 14դդ. և վերակառուցվել է 1650, 1760 և 1877թթ.: Ըստ Վանի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավար Մուզաֆֆեր Ակտուի, վանական համալիրը վատ վիճակում է և երկար տարիներ չի վերականգնվել: Վան գավառը մտադիր է ներկայացնել եկեղեցու վերականգնման ծրագիրը՝ ներառելով այն գավառի պատմական ժառանգության ցանկում և բացել այն զբոսաշրջիկների համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |