ԵԽԽՎ պատվիրակությունը կայցելի Նախիջեւան հայկական խաչքարերի ոչնչացման փաստն ուսումնասիրելու համար23 փետրվարի 2006 - 18:56 AMT PanARMENIAN.Net - 2006 թվականի գարնանը Նախիջեւան կայցելի ԵԽԽՎ պատվիրակությունը հայկական խաչքարերի ոչնչացման փաստն ուսումնասիրելու համար: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, պատվիրակություն գործուղելու մասին որոշումն ընդունվել է 2005 թվականի հոկտեմբերին ԵԽԽՎ մշակութային հարցերով ենթակոմիտեի կողմից, որի փոխնախագահն է ինքը: Հիշեցնենք, որ լրատվությունը ադրբեջանցի զինծառայողների կողմից Հին Ջուղայի (Նախիջեւան) հայկական հուշարձանների ոչնչացման մասին ՀՀ-ում Իրանի դեսպանատանն էր տրամադրել հայկական եկեղեցու Ատրպատականի (Իրանի նահանգ, որը սահմանակից է Նախիջեւանին) թեմը 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանի ԱԳՆ-ն եւ Իրանի երեք հայկական թեմերը կոչ են արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իրագործվող հերթական մշակութային ցեղասպանությունը կանխելու համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |