Փետրվարի վերջին-մարտի սկզբին Վ.Օսկանյանը կայցելի Ֆրանսիա, Գերմանիա եւ Ավստրիա24 փետրվարի 2006 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Փարիզ, ուր փետրվարի 28-ին կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ տեղի ունենալիք Զարգացման ֆինանսավորման նորարարական աղբյուրների մասին միջազգային համաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Փարիզում նախատեսվում է նաեւ Վ. Օսկանյանի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մաացուրայի հետ: Մարտի 1-ին Վ. Օսկանյանն աշխատանքային այց է կատարելու Գերմանիա, ուր հանդիպելու է երկրի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քրիսոֆ Հոյսգենի հետ: Նույն օրը է ՀՀ ԱԳ նախարարը այցելելու է ԳԴՀ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ ուր նախատեսված է Վ. Օսկանյանի ելույթը Հարավային Կովկասի վերաբերյալ: Մարտի 2-ին Վ. Օսկանյանը մեկնելու է Վիեննա, ուր մասնակցելու է ԵԱՀԿ Մշտական խորհդի նստաշրջանի աշխատանքներին: Մարտի 3-ին Վ.Օսկանյանը կվերադառնա Հայաստան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |