Տարածաշրջանային անվտանգություն և սպառազինությունների մրցավազք. Ադրբեջանն իր վերջին պատերազմին է պատրաստվում11 հուլիսի 2013 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Այժմ տարածաշրջանը վտանգվոր փուլում է և Ադրբեջանի կողմից սպառնալիքները գնալով շատանում են: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրագոսյանը ԼՂ խնդրի մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանկ ընդգծեց, որ Ադրբեջանի սպառնալիքներին զուգահեռ Ռուսաստանը նրան զենք է վաճառում, ինչը սպառնում է տարածաշրջանի կայունությանը և թուլացնում է անվտանգությունը: Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանն այս առումով շատ ավելի ճիշտ է վարվում, քանի որ շեշտը դնում է ոչ թե քանակի, այլ որակի վրա միևնույն ժամանակ նա նկատեց, որ մեր երկիրը տարածաշրջանում դիտվում է որպես խաղաղության երաշխավոր և ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների որևէ մեկին պատերազմով չի սպառնում: «Մենք գտնվում ենք չհայտարարված պատերազմի փուլում, որը բավականին թեժ է: Ադրբեջանը պատերազմ է պահանջում և անընդհատ բարձրացնում է պատահական պատերազմի հնարավորությունը: ՀՀ-ն էլ ստիպված է համընթաց քայլել Ադրբեջանի սպառազինության մրցավազքին», - նկատեց Կիրակոսյանը: Հայաստանի եվրոպացի բարեկամների գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը ավելացրեց, որ Ադրբեջանը կարիք ունի հայելու մեջ նայելու. « Եթե դու մասնակցում ես որևէ բանակցային գործընթացի, ապա չես կարող պատերազմով սպառնալ, մինչդեռ Ադրբեջանը և սպառնում է և շարունակում բանակցել»: Նա շեշտեց, որ եթե 5 տարի առաջ Ադրբեջանը կարող էր խաբել հանրությանը, ապա Սաֆարովի դեպքից հետո, որևէ բան թաքցնել հնարավոր չէ: Անդրադառնալով սպառազինության էմբարգոյի կիրառմանը` Քամբեքը նշեց, որ միջազգային կառույցները դա կանխելու մեխանիզմներ ունեն և հստակ է, որ կոնֆլիկտային տարածաշրջանում նման քանակով զենք վաճառելն անթույլատրելի է: Սակայն այդ կառույցներն այսօր ուշադրությունն այլ բաների վրա են սևեռում և կարևոր խնդիրներն իրենց տեսադաշտից բաց են թողնում: Ռիչարդ Կիրակոսյանն ասվածին ավելացրեց, որ Հայաստանը պետք է ուժեղացնի իր ազգային անվտանգությունը. «Եթե ՀՀ-ն հաջորդ պատերազմին է պատրաստվում, ապա Ադրբեջանը, կարծես, իր վերջին պատերազմին է պատրաստվում, որը ևս պարտվելու է»: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |