Աշխարհում ամենամեծ ռուսալեզու հայագիտական հանրագիտարանը «Hayazg.info»-ն է11 հուլիսի 2013 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԵՊՀ-ում ներկայացվել է աշխարհում ամենամեծ ռուսալեզու հայագիտական հանրագիտարանը՝ «Hayazg.info»-ն: Այն ներկայացրել է Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն, տեղի նորաստեղծ Հայագիտական կենտրոնի տնօրեն Սերգեյ Սայադովը: Կենտրոնը ստեղծվել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով: Մինչ կայքի ներկայացումը, Սայադովը հանդիպել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, քննարկել նոր ձևավորվող համագործակցությունն ու դրա կոնկրետ ուղղությունները: «Կա մի կարծրատիպ, թե Արևմուտքում հայագիտական կենտրոնները շատ են, բայց երբեմն իրենց հայագետ են հռչակում նրանք, ովքեր որևէ դրամաշնորհ են ստանում»,- ասել է Սիմոնյանն ու հավելել, որ այս կենտրոնի օգնությամբ կցանկանար ՌԴ տարածքում հայագիտական այլ կենտրոններ էլ ստեղծել կամ եղածները զարգացնել: Ռեկտորի խոսքերով՝ համալսարանը պատրաստ է օգնել ոչ միայն մեթոդական ձեռնարկներ և այլ գրականություն տրամադրելով, այլև համատեղ գիտական հետազոտություններ կատարելով, գիտաժողովներ կազմակերպելով և այլն: «Hayazg.info» հայագիտական հանրագիտարանը ստեղծվել է դեռևս 2007 թ-ին, երբ հսկայական նյութ էր կուտակվել ու պահվում էր թղթապանակներով, իսկ որևէ բան գտնելու համար պետք էր ամբողջը տակնուվրա անել: «Էթնիկ հանրագիտարան է՝ կապված այն ամենի հետ, ինչ վերաբերում է հայերին, հայկական մշակութային ժառանգությանը, հայ մարդկանց և այլն: Այժմ կայքում կա շուրջ 300.000 հոդված: Այն գոյատևում է տարբեր թղթակիցների ուղարկած նյութերի հաշվին: Ամբողջ աշխարհից ուղարկում են լուսանկարներ, նյութեր, ինֆորմացիա են ճշտում: Կայքի այցելուներ երևի միայն Անտարկտիդայից չունենք»,- ասել է Սայադովը: Կայքի այցելությունների քանակը 1 ամսում հասնում է 100.000-ի: Հայագիտությամբ հետաքրքրվող այցելուները հիմնականում Ռուսաստանից են (58%), Հայաստանից (22%), Ուկրաինայից (7%), ինչպես նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Իսրայելից, Ադրբեջանից և այլն: Իր կառուցվածքով «Hayazg.info»-ն շատ նման է «Wikipedia»-ին, սակայն, ի տարբերություն դրա, յուրաքանչյուր ոք չի կարող նյութեր տեղադրել կամ խմբագրել: Դրանք ուղարկվում են Սերգեյ Սայադովին, նա էլ խմբագրելուց հետո տեղադրում է կայքում: «Իմ երազանքն է ստեղծել մշտապես գործող խմբագրություն, ինչն իրականացումից այնքան էլ հեռու չէ»,- հույս է հայտնում պարոն Սայադովը: Հանրագիտարանը գործում է «Հայազգ» հիմնադրամի հովանավորությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |