Մոսկվայի Բասմանյան շուկայի տանիքի փլուզման հետեւանքով տուժածների թվում կան նաեւ ՀՀ քաղաքացիներ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Մոսկվայի Բասմանյան շուկայի տանիքի փլուզման հետեւանքով տուժածների թվում կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ: Սակայն PanARMENIAN.Net ի թղթակցին այդպես էլ չհաջողվեց տեղեկանալ ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից, թե որքան մարդ է տուժել: «Մենք դեռեւս տվյալներ չունենք»,-հայտարարեցին Հայաստանի դեսպանատան տեղեկատվական բաժնում: Նշենք, որ այդ տվյալները չկային նաեւ երեկ ուշ երեկոյան: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հայերի միությանը, ապա այնտեղ ոչինչ չգիտեն «տոնական օրերի» պատճառով: Հիշեցնենք, որ փետրվարի 23-25 Ռուսաստանում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---