Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում 1-ին տեղում էր11 հուլիսի 2013 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 3-8-ը Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցել է Gratulationes ընկերության կողմից կազմակերպված հոգևոր երաժշտության «Լաուդատե Դոմինում» 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին, հայտնում են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարությունից: Մրցույթին մասնակցել է 10 երգչախումբ Լիտվայից (3), Ռուսաստանից (3), Լեհաստանից (3) և Արցախից (1): Երգչախմբերը համերգներով հանդես են եկել Վիլնյուսի մի շարք մշակութային հաստատություններում և եկեղեցիներում: Ծրագրի համաձայն` երգչախմբերից յուրաքանչյուրը կատարել է 3 հոգևոր երգ և հանդես է եկել պարտադիր ծրագրում` կատարելով լիտվական երգ: Կանոնակարգի համաձայն, երգերը կատարվել են առանց նվագակցության Մրցույթ-փառատոնի արդյունքներով «Մռակած» պետական կամերային երգչախումբը արժանացել է երրորդ մրցանակի, իսկ պարտադիր ծրագրում գրավել է առաջին տեղը` կատարելով լիտվացի կոմպոզիտոր Յուոզաս Նաույալիսի Tristis est anima mea երգը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |