Թռչնագրիպը հասել է Վրաստան24 փետրվարի 2006 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Ըստ նախնական տվյալների, Վրաստանում գրանցվել է թռչնագրիպի հարուցիչ: Ինչպես հաղորդել է երկրի վարչապետ Զուրաբ Նողաիդելին կառավարության նիստում, ըստ նախնական տվյալների, վտանգավոր հիվանդությունը հայտնաբերվել է չվող թռչունների մոտ Աջարիայի Հանրապետության Ադլիա շրջանում: Նրա խոսքերով, Ադլիաի մերձակայքում գրանցվել է չվող թռչունների, այդ թվում կարապների զանգվածային անկում: Ըստ Վրաստանում անցկացված լաբորատոր հետազոտությունների, թռչունների մոտ հաստատվել է H5N1 շտամի առկայությունը: Նյութերն ուղղարկվել են Լոնդոնի եւ Վենետիկի լաբորատորիաներ, եւ մի քանի օրից սպասվում են վերջնական արդյուքները: Այսօր Զ.Նողաիդելին Վրաստանի նախագահի հանձնարարականով կմեկնի Աջարիա, որպեսզի տեղում ուսումնասիրի իրավիճակը: Այն բանից հետո, երբ «թռչնագրիպ» էր գրանցվել Թուրքիայում, Վրաստանում արգելվել է վայրի թռչունների որսը, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանում անց են կացվել ախտահանիչ միջոցառումներ: Զ.Նողաիդելին կոչ է արել խստացնել վերահսկողությունը որսի արգելքի կատարման հարցում, մասնավորապես, Կախեթում թռչունների միգրացիայի վայրերում, երկրի արեւմուտքում եւ հարավում: Նա նաեւ դիմել է բնակչությանը վայրի թռչունների հետ շփումից զերծ մնալու եւ ընտանի թռչուններին մեկուսացնելու խնդրանքով: Վարչապետը նշել է, որ վրացական իշխանությունները անում են հնարավորը հիվանդության օջախը չեզոքացնելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է «ՌԲԿ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |