200 կալանավոր է փախել ինդոնեզական բանտից

200 կալանավոր է փախել ինդոնեզական բանտից

PanARMENIAN.Net - 5 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Մեդանե քաղաքի բանտից կալանավորների փախուստի ժամանակ, հայտնել են տեղի ոստիկանները: Զոհվածներից երեը կալանավորներ են, իսկ երկուս՝ բանտապահներ:

Ըստ իրավապահ մարմինների, 200 կալանավոր է փախել: Սկզբում կալանավորները բողոքում էին էլեկտրաէներգիայի խափանումներից և հրկիզել են բանտը:

«Իրարանցման արդյունքում կալանավորներին հաջողվել է հրազեն ձեռք գցել և հասնել գլխավոր դարպասներին»,-հայտնել են ոստիկանները:

Փախած կալանավորների թվում կային նաև ահաբեկիչներ, հայտնում է Interfax-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---