«ԱրմենՏել»-ի բաժանորդները կարող են վճարել ավտոկայանատեղերի ծառայության համար SMS-ի միջոցով![]() 12 հուլիսի 2013 - 12:26 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տրամադրել է 1045 և 5045 կարճ համարներ, որոնց օգնությամբ ընկերության բջջային կապի բաժանորդները Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կարող են վճարել ավտոկայանատեղի ժամանակավոր օգտագործման համար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ 2013թ-ի հունիսի 1-ից մայրաքաղաքում շահագործման է հանձնվել ավտոկայանատեղերի վճարովի օգտագործման ծառայությունը: Ավտոկայանատեղերի Ժամանակավոր օգտագործման կանոնների նկարագրությամբ վահանակները տեղակայված են հատուկ նախատեսված տեղերում: Վահանակները պարունակում են տեղեկատվություն վճարովի ավտոկայանատեղի և անկանխիկ վճարման միջոցների վերաբերյալ: «ԱրմենՏել» ընկերության բաժանորդների համար գործում է երկու 1045 և 5045 կարճ համար, որոնք համապատասխանաբար նախատեսված են 1 և 24 ժամյա ավտոկայանատեղի կտրոնների ձեռք բերման համար: Մեկ ժամվա կտրոնի արժեքը 100 դրամ է: Այն ձեռք բերելով «ԱրմենՏել» ընկերության բջջային կապի բաժանորդը պետք է իր ավտոմեքենայի պետհամարանիշը SMS հաղորդագրության տեսքով ուղարկի 1045 կարճ համարին: Նմանատիպ SMS-ի ուղարկումը 5045 կարճ համարին հնարավորություն կտա վարորդին 500 դրամով ձեռք բերել 24 ժամվա կտրոն: Վճարովի կայանման ժամկետի ավարտից 10 րոպե առաջ բաժանորդը կստանա հիշեցնող հաղորդագրություն, որտեղ կառաջարկվի բաժանորդին անհրաժեշտության դեպքում ձեռք բերել նոր կտրոն` կայանման ժամկետը ավելացնելու համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |