Ունիվերսիադա. Ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ունիվերսիադա. Ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) Ունիվերսիադայում կպայքարի բրոնզե մեդալի համար:

1/8 եզրափակչում նա զիջել էր Ջաբրաիլ Հասանովին, սակայն, քանի որ ադրբեջանցի ըմբիշը հասավ եզրափակիչ, նա իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Վճռորոշ մենամարտում նրա մրցակիցը կլինի Զաուր Էֆենդիևը (Սերբիա):

Ունիվերսիադայում Հայաստանի հավաքականն առայժմ նվաճել է 3 մեդալ: Արծաթե մեդալակիրներ են դարձել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ) և բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ), իսկ բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը (56 կգ) բավարարվել է բրոնզով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---