Հրանուշ Հակոբյանը Լիտվայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Սփյուռքի նախարարության ծրագրերը

Հրանուշ Հակոբյանը Լիտվայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Սփյուռքի նախարարության ծրագրերը

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ և արգասաբեր գործունեություն մաղթեց՝ ի շահ երկու երկրների:

Դեսպանն ու նախարարը քննարկեցին Լիտվայի սփյուռքի դեպարտամենտի և Հայաստանում Լիտվայի դեսպանատան աշխատանքները, Լիտվայի հայկական համայնքի խնդիրները, ինչպես նաև, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Հրանուշ Հակոբյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---